ՌԴ-ում հայտարարել են, որ Հայաստանը «կրակի հետ է խաղում»՝ հեռանալով ՀԱՊԿ-ից
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Ջաբարովի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ձգձգում են հետագա արտաքին քաղաքական ուղեգծի հստակեցումը, քանի որ մինչև տարեվերջ նրանք պետք է կողմնորոշվեն Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվեի հարցում։ «Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում այն առումով, որ այդպիսով կարող են կորցնել իրենց ամենահավատարիմ ու հուսալի, բնական դաշնակիցներին՝ հանձին Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների»,- հայտարարել է սենատորը։
ԱԲ-ով ստեղծված պատկերները թեմատիկ նկարազարդումներ են և իրական իրադարձության լուսանկարներ չեն։
