Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Աբու Դաբիում երեկվա եռակողմ բանակցություններից հետո այսօր առավոտյան ժամանել են Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ բանակցելու, հաղորդում են ռուսական «ՏԱՍՍ» և «Ինտերֆքս» գործակալությունները։ Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, որը ամերիկացի պաշտոնյաներին դիմավորել է Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը։
ԱԲ-ով ստեղծված պատկերները թեմատիկ նկարազարդումներ են և իրական իրադարձության լուսանկարներ չեն։
