Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում պարեկները կանգնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանը, իսկ վարորդի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ․ վերջինը՝ «Վերջին հանգրվան» ՍՊԸ-ի տնօրենն է
Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 141/4 հասցեի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Շիրակի մարզի բնակիչ 44-ամյա Ատոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Պարեկների հարցին, թե ինչ արգելված իրեր կան իրենց մոտ, ուղևորը՝ ՌԴ քաղաքացի 44-ամյա Սպարտակ Դ․-ն, գրպանից հանել է մոխրացած հետքերով կաթուցիչը և փորձել գցել բերանը, սակայն պարեկների հորդորով այն հանել և ներկայացրել է վերջիններիս։
Տեղեկությունը ներկայացվում է սկզբնաղբյուրի հաղորդման հիման վրա և AI News-ի կողմից անկախ հաստատված չէ։
ԱԲ-ով ստեղծված պատկերները թեմատիկ նկարազարդումներ են և իրական իրադարձության լուսանկարներ չեն։
