Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու
Ըստ «Շանթ Նյուզ»-ի՝ ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների քարշակման և արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ վայր տեղափոխելու, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված այլ անհրաժեշտ միջոցառումներ։ Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 21 տրանսպորտային միջոց և 29 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն։
ԱԲ-ով ստեղծված պատկերները թեմատիկ նկարազարդումներ են և իրական իրադարձության լուսանկարներ չեն։
