Տնտեսություն
Օրվա օրակարգըՎերջին լուրերը
Կառավարությունն իր հարկաբյուջետային քաղաքականությամբ, ըստ էության, այս տարի նպաստեց գնաճի առաջացմանը. Սուրեն Պարսյան
Ըստ «Առավոտ»-ի՝ Այսինքն՝ մի կողմից ունենք գնաճ առաջացնող, մյուս կողմից՝ գնաճ նվազեցնող գործոններ։ Գնաճ առաջացնող գործոններից մեկն այն է, որ Հայաստանի կառավարությունն իր հարկաբյուջետային քաղաքականությամբ, ըստ էության, այս տարի նպաստեց գնաճի առաջացմանը։
Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները փակվել են աճով․ Stoxx 600-ն աճել է երրորդ առևտրային նստաշրջանն անընդմեջ
Ըստ «NEWS.am (հայերեն)»-ի՝ Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի օրվա առևտրային նստաշրջանն ավարտել են աճով, ինչին նպաստել է նաև տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ թանկացումը։ Եվրոպական խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 հավաքական ինդեքսն աճել է 0,7%-ով՝ հասնելով 663,05 կետի և արդեն երրորդ անընդմեջ նստաշրջանն ավարտելով դրական ցուցանիշով։
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
Ըստ «Factor TV»-ի՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքի հյուրանոցում մեկշաբաթյա կեցությունն արժեցել է 4 մլն 543 հազար դրամ։ Այս մասին Factor.am-տեղեկանում է նախարարությունների միջև գումարի փոխանցումն ապահովող փաստաթղթերի ուսումնասիրությունից։
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Ըստ «Factor TV»-ի՝ Գումարը նախատեսվում է հատկացնել երկու աղբյուրից․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից՝ 19 մլրդ 80 մլն դրամ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի սպասարկման միջոցառումից՝ 10 մլրդ 222 մլն դրամ։ Հիմնավորման համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում վարձու աշխատողների ապահովագրավճարների սուբսիդավորման համար 2026 թվականի պետական բյուջեով ի սկզբանե հատկացվել էր 1 մլրդ դրամ։



