Գլխավոր լրահոս
Օրվա օրակարգըՎերջին լուրերը
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
Ըստ «NEWS.am (հայերեն)»-ի՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են։ NEWS.am–ի հետ զրույցում Անի Ավետիսյանը նշեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերականգնման փուլում է։
«Հերյուրանքներ են». նախկին փոխոստիկանապետը հերքում է, թե սպառնալիքներով ցուցմունք է կորզել Փարաքարի համայնքապետի սպանության գործով
Ըստ «Ազատություն»-ի՝ Նախկին փոխոստիկանապետը հերքում է, թե սպառնալիքներով ցուցմունք է կորզել Փարաքարի համայնքապետի սպանության գործով՝ հերյուրանք որակելով գլխավոր մեղադրյալի իր հասցեին արած պնդումները։ Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը երեկ դատարանում պնդել էր, թե ինքը չի սպանել ընդդիմադիր համայնքապետին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի կողմից իր ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքների ներքո։
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանման և նախաձեռնությունների առաջմղման հարցեր․ Ծաղկաձորում անցկացվել է երկօրյա աշխատաժողով
Ըստ «ՀՀ Ներքին գործերի նախարարություն»-ի՝ ՆԳ նախարարության և ՄԱԶԾ սերտ համագործակցությամբ նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում անցկացվել է «Երիտասարդների ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումներում․ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամները։ Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում էր ՆԳ նախարարության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող առանցքային թեմաներ՝ երիտասարդներին հնարավորություն տալով ծանոթանալու ոլորտային գործընթացներին, քննարկելու իրենց ներգրավման հնարավորությունները բարեփոխումների գործընթացում։
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ համայնքային ոստիկանների և պարեկների միջոցառումների արդյունքում
Ըստ «ՆԳՆ ոստիկանություն»-ի՝ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարտունի քաղաքի 18-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։
«Ավտոմատի վրա մեղադրյալի մատնահետքը չի հայտնաբերվել». ինչո՞ւ է քննիչը «մակերսային քննել» Փարաքարի համայնքապետի սպանությունը
Ըստ «Ազատություն»-ի՝ Մեղադրյալի փաստաբան Հովսեփ Սարգսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հանրային մեղադրողի պարտականությունն է Գևորգ Հարությունյանի ցուցմունքը հիմք ընդունելով քրեական վարույթ նախաձեռնել կամ դա հանձնարարել Հակակոռուպցիոն կոմիտեին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ կեղծ ապացույցներ ստեղծելուն դրդելու համար։ «Փոխոստիկանապետն ասաց՝ քույր ունես, նայի՝ մի վնաս չտանք». Փարաքարի համայնքապետի սպանության մեղադրյալը աղմկահարույց պնդում է անում։
🎥 Ինչ հանգամանքներում է Ազատի կացարանում առաջացել շմոլ գազը․ Նորիկյանը պահանջում է լրացուցիչ հարցաքննել փորձագետներին
Ըստ «Առավոտ»-ի՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանն այսօր, բացի մեղադրյալ Եղիշե Հակոբյանի և կացարանից ողջ մնացած զինծառայողների մասնակցությամբ դեպքի վայրի զննություն կատարելու միջնորդությունից, միջնորդել է նաև լրացուցիչ հարցաքննել փորձագետներին։ Նրա խոսքով՝ այս վարույթի մինչդատական փուլում՝ դեպքի օրը, նշանակվել է 15 դատաբժշկական փորձաքննություն։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
🎥 Թմրամիջոցների գործով ՀՀ–ում կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց
Ըստ «Sputnik Արմենիա»-ի՝ Հայաստանում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով կալանավորված Իրանի քաղաքացին փախուստի էր դիմել, սակայն հինգ օր անց հայտնաբերվել է իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։



